Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Право

2 հոգի առևանգել են կնոջը, տարել 3-րդի առանձնատուն, ծեծել և բռնաբարել. գործը դատարանում է

Էդվարդ Ք.-ն 2021 թվականի օգոստոսի 27-ին Ք․Վ.-ի կամքին հակառակ՝ բռնություն գործադրելով, նրան առևանգել և նստեցրել է տաքսի ավտոմեքենայի հետին նստատեղին, որից հետո Մարզպետ Մ.-ին և անչափահաս Վրույր Բ.-ին հրահանգել է նստել կնոջ աջ և ձախ կողմերում, որպեսզի վերջինս չկարողանա փախուստի դիմել և տեղափոխել է Վաչիկ Ա.-ին պատկանող առանձնատուն:

Այս մասին հայտնում է Iravaban.net-ը` վկայակոչելով «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգին:

Գործը վարույթ է ընդունվել 2022 թվականի հունիսի 2-ին և մակագրվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանին:

Վաչիկ Ա.-ն նույն օրը վերադարձել է իր առանձնատուն և տեսել, որ Էդվարդ Ք.-ն, Մարզպետ Մ.-ն, Վրույր Բ.-ն և Ք․Վ.-ն գտնվում են այնտեղ: Նշվում է, որ նախկինում Վաչիկ Ա.-ն ունեցել է անբարյացակամ վերաբերմունք Ք․Վ.-ի նկատմամբ, ինչի պատճառով բաժակով օղի է լցրել վերջինիս վրա և սեռական բնույթի հայհոյանքներ տվել:

Էդվարդ Ք.-ն Վաչիկ Ա․-ին հայտնել է, որ Ք․Վ.-ն անկախ իր կամքի պետք է սեքսուալ բնույթի գործողություններ կատարի իրենց հետ, որից հետո Էդվարդ Ք.-ն կնոջը տարել է ննջասենյակ, ձեռքերով նրա մարմնին գլխին հարվածներ հասցնելու միջոցով, վերջինիս պարտադրել է համաձայնվել սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իրենց հետ:

Այդ պահին ննջասենյակ է մտել նաև Վաչիկ Ա.-ն, որը ծոծրակից սեղմելու միջոցով՝ ուժեղ ցավ պատճառելով Ք․Վ.-ին, վերջինիս կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա հետ:

Կատարվածից հետո կինը Վաչիկ Ա.-ի առանձնատնից դիմել է փախուստի, բայց Էդվարդ Ք.-ն հետապնդել և աստիճանահարթակից քիչ հեռու հասել է նրան, ոտքով հարվածել մեջքին, վայր գցել, որից հետո միացել է Վաչիկ Ա.-ն ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ դեմքին: Կատարվածից չբավարարվելով՝ Էդվարդ Ք.-ն պարան է կապել Ք․Վ.-ի պարանոցին և վերջինիս տարել է անասնագոմ, որտեղ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա հետ՝ միաժամանակ շարունակելով ձեռքով հարվածներ հասցնել: Հետո Էդվարդ Ք.-ն կնոջը պարանով քարշ տալով տարել է առանձնատուն, ստիպել, որ մերկանա և մերկ վիճակում նստեցրել իր կողքին, որի ընթացքում Վաչիկ Ա.-ն իրենցից փախուստի դիմելու պատճառով շարունակել է ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել Էդվարդ Ք.-ի և Մարզպետ Մ.-ի կողմից առևանգված Ք․Վ.-ի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Էդվարդ Ք.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ), 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3,5 կետով( Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, որը կատարվել է անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), 131-րդ հոդվածի առաջին մասով (Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները), 138-րդ հոդածի 2-րդ մասի առաջին կետով (Բռնաբարությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), 139-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով (Սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

Մարզպետ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին մասով (Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները), 138-րդ հոդածի 2-րդ մասի առաջին կետով (Բռնաբարությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը):

Վաչիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3,5 կետով (Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, որը կատարվել է անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), 131-րդ հոդվածի առաջին մասով (Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները), 139-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով (Սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: