Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Lifestyle

Աստղագուշակ՝ փետրվարի 14-ի համար

ԽՈՅ Հրաշալի օր է գործնական բանակցությունների և կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեր տեսակետը պաշտպանելիս դուք չեք մոռանա լսել զրուցակցին, կհետաքրքրվեք նրա տեսանկյունով և ուշադրություն կդարձնեք խելամիտ նկատողություններին: Դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից և լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Թշնամիները կարող են փոխել ձեր մասին իրենց տեսակետը, անցնել ձեր կողմը:

Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ: Որոշ Խոյեր առաջարկներ կստանան, որոնց միանգամից համաձայնությամբ կպատասխանեն: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:

ՑՈՒԼ Կգերակշռեն դրական միտումները, հաջողության հասնելու շանսերը մեծ են: Դուք կարող եք անել այն, ինչ վաղուց եք ծրագրել, ինչպես նաև ավարտել ավելի վաղ սկսած գործերը: Կհաջողվի շատերին ձեր կողմը գրավել: Հնարավոր է՝ նոր ընկերներ ձեռք բերեք: Որոշ Ցուլեր համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան և չեն մերժի դրանք:

Օրը դրամական մուտքեր և ֆինանսական հարցերի հաջող լուծում է պահանջում: Հնարավորություն կունենաք տան համար օգտակար իրեր կամ նվերներ գնել, որոնք շատ կուրախացնեն ձեր մտերիմներին: Երեկոն հարմար է ընտանեկան տոնի, ոչ մեծ իմպրովիզացված երեկույթի համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Չնայած երբեմն դժվարություններ կառաջանան, բայց դուք կպահպանեք լավատեսությունն ու չեք հրաժարվի մտածածից: Հենց նման մոտեցումը կօգնի հրաշալի արդյունքների հասնել գործերում, ինչպես նաև լուծել բոլորի համար կարևոր հարցերը: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ ու փչացնել ձեր տրամադրությունը:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչպես է պետք գործել: Օրվա երկրորդ կեսին մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը: Ձեր երևակայության և սովորական բաներին նորովի նայելու ունակության շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել:

ԽԵՑԳԵՏԻՆ Հագեցած և անհանգիստ օր է: Դուք տպավորվող ու խոցելի կլինեք, սովորականից ավելի սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող նկատողություններին: Երբեմն դրա պատճառով վեճեր կլինեն, բայց հաճախ կհաջողվի խաղաղ կարգավորել իրավիճակը: Կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Աշխատեք խոստումներ չտալ, քանի որ այսօր հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորություններն ու քիչ մտածել, թե որքան բարդ է լինելու խոստումը պահելը:

Հաճելի կլինի լավ ծանոթ գործերին վերադառնալը, որոնց համար վերջին շրջանում ժամանակ չէր մնում: Դուք հրաշալի գլուխ կհանեք պրակտիկ առաջադրանքներից, ձեր կյանքն ավելի հարմարավետ ու հեշտ դարձնելու բազում եղանակներ կգտնեք:

ԱՌՅՈՒԾ Բարենպաստ օր է ֆինանսների և ունեցվածքի տեսանկյունից: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Նշանի որոշ ներկայացուցիչների նոր աշխատանք կառաջարկեն, մյուսները կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Հարցերը, որոնց մասին վերջերս ստիպված էիք շատ մտորել, կլուծվեն ձեզ համար ամենահաջող ձևով: Նշանի շատ ներկայացուցիչներ հաջողակ կլինեն այնտեղ, որտեղ դրա հույսն ամենևին չունեին: Կյանքը կարող է արմատապես դեպի լավը փոխվել, եթե խուճապի չմատնվեք:

ԿՈՒՅՍ Բոլոր կարևոր գործերը լավ է ծրագրեք օրվա առաջին կեսի համար, քանի որ դա ամենաբարենպաստ հատվածն է լինելու: Շատ բան հեշտությամբ կտրվի, դուք գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Կօգնեն երևակայությունն ու հնարամտությունը. դուք այնպիսի գաղափարներ կունենաք, որոնք ուրիշ ոչ մեկի մտքով չեն անցել:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Եթե ինչ-որ հետաքրքիր վայրում լինելու հնարավորություն չկա, կարող եք նոր գործով զբաղվել: Դուք արագ կհասնեք հաջողությունների, և դրանք ձեզ անպայման կոգեշնչեն:

Շարունակությունը՝ այստեղ