Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին
Քաղաքականություն

«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե տարիներ առաջ որևէ մեկին ասեին, թե սոցիալական ցանցում կատարած գրառման համար մարդը կարող է ձերբակալվել, հետո անգամ կալանավորվել, նա բարձր կծիծաղեր և կասկածներ կհայտներ նման միտք արտահայտողի հոգեկան հավասարակշռության վերաբերյալ։ 2018 թվականից հետո մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ սա ոչ միայն տեսականորեն հնարավոր է, այլ նաև իրականություն։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Փաստի» հետ զրույցում ասում է. «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած անձի հետ գործ ունենք։ Ի դեպ, նաև բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված։ Վստահ է՝ այս կամ այն բանը ոչ ոք չի կարող այնպես անել, ինչպես ինքն անձամբ։ Հենց միահեծան ցարի կամ կայսրի պես է այսօր իրեն դրսևորում այս մարդը՝ բառի բուն իմաստով բացարձակապես կառավարման ունակություններ չունեցող անձը, որ այսօր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։ Նա ընդամենը տիրապետում է աղքատիկ մի շտեմարանի, այն է՝ պատիժ, վախեցնել, ահաբեկել և ամենագռեհիկ բառապաշարով փորձել նսեմացնել իր դիմաց կանգնած արժանապատիվ քաղաքացիներին։ Կարծում եմ՝ ո՛չ ավելացնում, ո՛չ պակասեցնում եմ իրողությունը։ Հատկապես, որ, կարծես թե, նա պարծենում է իր արարքներով։ Այնպես չէ, որ նա ինչ-որ բան թաքուն է անում կամ հետո, քիչ թե շատ հոդաբաշխ, ինչ-որ բացատրություններ է տալիս։ Հակառակը՝ կարծես թե ժամանակ է ծախսում նրա վրա, որ փնտրի և գտնի այնպիսի խոսքեր, որոնք իր անմեղսունակ մտածելակերպով պետք է վիրավորեն դիմացինին։ Իրականում ես պետք է հոգեբանական ճշմարտություն ասեմ։ Երբ մարդը խոսում է, կապ չունի՝ ում կամ ինչի մասին, իր բառապաշարը, խոսույթը նախ և առաջ բնութագրում է իրեն։ Եվ ահա, այն բոլոր բառերը, ածականները, որոնք նա վերագրում կամ «շպրտում» է դիմացինի դեմքին, բնութագրում են այդ անձնավորությանը։ Այդ մասին ասվում է նաև Եվրոպայի խորհրդի զեկույցում. այո՛, Նիկոլ Փաշինյանն ընտրությունների արդյունքներով ունեցել է մեծամասնություն (ճիշտ է, ոչ իր ցանկացած սահմանադրական մեծամասնությունը), բայց ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է խաբեությամբ, ամենակոշտ, կոպիտ ճանապարհով և անցած տարիների բոլոր կեղծիքներին գումարել է իրենը»։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն, ըստ մեր զրուցակցի, ահազանգում են, որ կալանքը Հայաստանում դարձել է պատժի միջոց։ «Այս արձանագրումներն ամոթ են բերում ոչ միայն այդ անձնավորությանը, այլև նրա ողջ վարչակազմին։ Նրա վարչակազմն ունի ավելի ցածր մակարդակ, քան ինքը։ Երբ մարդը մի բան է անում, շատ անգամ ինքն իրեն կողքից չի տեսնում, բայց կողքից տեսնող վարչակազմը, որն, ինչպես արդեն հասկացել ենք, խիղճ ու ամոթ չունի, գոնե մի քիչ խելք պետք է ունենա, որ կարողանա հօգուտ իրենց իշխանության, հօգուտ անձամբ իրենց՝ ինչ-որ ձևով զսպի այդ անզուսպ, գռեհիկ և, կրկնում եմ, նախ և առաջ իրենց խայտառակող այդ կեցվածքը»,-նկատում է Լարիսա Ալավերդյանը։

Օրերս հրապարակված ԵԽԽՎ զեկույցի մասով զգացողությունները ևս տարբեր են։ Այո, հնչել են բավականին դիպուկ արձանագրումներ, բայց, օրինակ՝ հարց է բարձրացվում, որ եթե ԵԽԽՎ-ն խնդիր է նկատել ԲՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ արձանագրված խախտումների մասով, ապա ինչո՞ւ չի առաջարկել որևէ լուծում գտնել քաղաքացիների և քաղաքական ուժի խախտված իրավունքների վերականգնման համար։ Նույնը նաև Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականների ձերբակալությունների և կալանավորումների մասով։ Անդրադարձ այս հարցին կա, բայց, ըստ փորձագետների, դիտարկումներն առավել շեշտակի պետք է լինեին։ Իրավիճակն այս առումով «փրկեցին» ԵԽԽՎ մի քանի պատգամավորներ, որոնք քննադատեցին Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրողությունները։ Ալավերդյանն այս զեկույցի մասով ևս տարբեր զգացողություններ ունի. «Միջազգային հանրության՝ ամենակարկառուն մարմինների համեմատությամբ «երկերեսանի Յանուսը» անկեղծության մարմնավորում է։ Փաստորեն, նրանք ստիպված են իրենց դեմքն արդարացնելու համար բացահայտել այն խայտառակ վիճակը, որում մենք այսօր հայտնվել ենք։ Սա վերաբերում է առնվազն զեկույցի առաջին մասում առկա դիտարկումներին։ Բայց մյուս կողմից՝ պետք է նկատի ունենանք, որ Եվրախորհրդի՝ նույն զեկույցի եզրակացություններն ուղղակի ամոթալի են, խայտառակում են հենց այդ զեկույցը կազմողներին կամ ուղղումներ անողներին։ Տվյալ եզրակացությունը ներկայացնելով՝ իրենք ամբողջովին «բաց են թողնում» այս մարդկանց ձեռքերը և խրախուսում շարունակել այն քաղաքականությունը, որն այսօր, ցավոք, համապատասխանում է, համընկնում է Եվրոպայի ղեկավարության քաղաքականությանը, որը ներկայացնում է ոչ թե Եվրոպայի ժողովուրդների, այլ ինչ-որ ակումբների, միլիարդատերերի և ամենապղտոր աշխարհաքաղաքական նպատակներին ձգտող կենտրոնների շահերը։ Եվ այդ առումով նրանք իրոք սատար են կանգնում այս գռեհկությանը, միահեծանությանը և բռնապետությանը։ Խոսում ենք կալանքի՝ որպես պատժի միջոց կիրառման մասին։ Նա պատրաստ է պատժել միայն այն բանի համար, որ ինչ-որ մեկը հավանում է ինչ-որ մեկի գրառումները։ Կարող են, օրինակ՝ հեռացնել մարդուն աշխատանքից։ Սա խայտառակություն է»։

Տարակուսում է նաև Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակային խոսքում հաճախակի հնչող հայտարարություններից։ «Իր անօգնական լինելը և ղեկավարելու ունակություն չունենալը հստակ ապացուցվում է իր բազմաթիվ կոչերով։ Ասում է՝ հեղափոխություն արեք։ Սրան բնութագիր չկա։ Որևէ երկրի ոչ մի նորմալ, սթափ կառավարիչ երբեք հեղափոխության կոչ չի անի։ Հակառակը՝ նա կոչված պետք է լինի համերաշխության ճանապարհով իրականացնել կառավարում։ Հեղափոխության կոչ է անում, պարծենում, թե՝ որ ես լինեի, հեղափոխություն կանեի։ Իր իրականացրած «խեղափոխությունը» նա դեռ կոչում է հեղափոխություն։ Խստիվ դատապարտում եմ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրում, և գտնում եմ՝ եկել է պահը, երբ հասարակությունը՝ լինեն քաղաքական ուժեր թե քաղաքացիական, հստակ պետք է լծվի այս խայտառակ իրավիճակից դուրս գալու գործին»,եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում